Իսպանիայի նախկին թագավորն ու թագուհին կմասնակցեն Նադալի հարսանիքին
Հոկտեմբերի 19-ին Իսպանիայի Պորտ Դե Պոլիենսա քաղաքում տեղի կունան աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի եւ Մարիա Ֆրանսիսկա Պերելոյի հարսանիքը։
Արարողությանը ներկա կլինեն նաեւ Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոսը եւ թագուհի Սոֆյան, հաղորդում է majorcadailybulletin-ը։
Նադալն ու Պերելոն սովորել են նույն դպրոցում, սիրային հարաբերությունների մեջ են արդեն 14 տարի։ Պերելոն աշխատում է ապահովագրական ոլորտում, ունի բիզնեսի կառավարման МВА աստիճան։