Նոր առարկա ՀՀ դպրոցներում՝ «Սպառողական գիտելիքների հիմունքներ»
Դպրոցներում կմտցվի նոր առարկա՝ «Սպառողական գիտելիքների հիմունքներ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 4-ին ասել է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ երկուշաբթի տեղի կունենա հանդիպում կրթության նախարարի մասնագետի հետ, որի ընթացքում կքննարկվեն պիլոտային ծրագրի ներդրման մանրամասները։ «Դա կլինի զուտ գործնական առարկա, առանց տնային և գրավոր աշխատանքների։ Շատ կարևոր է վաղ տարիքից բարձրացնել գիտելիքների մակարդակը սպառողական ոլորտում»,- նշել է նա։