Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլեքսի Հոնչարուկին՝ Ուկրաինայի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն վարչապետ,
ընդունեք խնդրեմ իմ ջերմ շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքներն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետեւողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման եւ բարեկեցության:
Վստահ եմ, որ Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդների միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ վստահությունը ամուր հիմք կծառայեն մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացման եւ ընդլայնման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: