ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԱԾ-ի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը։
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել էր Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը եւ բողոք էր ներկայացրել դատարան: