2018 թվականի արդյունքներով Հայաստանը հայտնվել է գինի արտահանող երկրների թոփային ցուցակում
Գինու և գինեգործության ոլորտում կառավարման ամերիկյան ասոցիացիան (AAWE) Facebook-յան իր էջում հրապարակել է 80 երկրների ցուցակը, որոնք 2018 թվականի արդյունքներով գինու խոշորագույն արտահանողներն են:
Հրապարակված ցուցակի համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը. գինու արտահանումը հանրապետությանը բերել է 9,4 մլն դոլարի եկամուտ:
Արտահանմամբ Հայաստանին մեկ կետով գերազանցում է Բելառուսը (9,9 մլն դոլար), իսկ Հայաստանին ըստ ստացած եկամուտի հաջորդում է Բրազիլիան (9 մլն դոլար):
Գինու արտահանմամբ առաջատարների եռյակում են Ֆրանսիան (11 մլրդ դոլարից ավելի), Իտալիան (7 մլրդ դոլարից ավելի) և Իսպանիան (3 մլրդ դոլարից ավելի):