ԱՄՆ-ն ավանդաբար կարևորագույն դեր է խաղում տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում. Զոհրապ Մնացականյան
Ինչպես արդեն Operativ լրատվականը նշել է, այսօր Երևանում անց է կացվում դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաք:
Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի դերին առհասարակ աշխարհում և հատկապես Հայաստանի անկախության առաջին տարիներից ի վեր տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում:
Նախարարն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի տնտեսական և ֆինանսական աջակցությունը, որն էականորեն նպաստել է սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացմանը:
«Վստահ ենք, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հարթակը համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում», - ասել է ԱԳ նախարարը: