Ռուսաստանը և Հայաստանը վստահելի ռազմավարական դաշնակիցներ են. Զ. Մնացականյան
Ռուսաստանի Դաշնությունը եւ Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Այս մասին ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսքով հայ եւ ռուս ժողովուրդներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը։ Հայաստանի եւ Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է։ Այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր և զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր ուղղություններում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացները եւ բոլոր անդամ երկրների հետ միասնական շահերի մշակումը եւ հետապնդումը։