Մաքգրեգորը նկարվել է Դոնեցկի «Շախտյորի» համազգեստով (լուսանկար)
Խառը մենամարտերի հայտնի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը լուսանկարվել է Դոնեցկի «Շախտյորի» համազգեստով:
UFC-ի նախկին չեմպիոնի լուսանկարը հրապարակել է ուկրաինական ակումբի Ինստագրամի պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ սկանդալային միջադեպ էր գրանցվել Մաքգրեգորի մասնակցությամբ: Իռլանդիայի բարերից մեկում մարզիկը հարվածել էր տարեց տղամարդու: