Պարզվել է, որ դեպրեսիայի պատճառը նարնջի չափի հասած ուղեղի ուռուցքն էր
32-ամյա Էմիլի Կորիգանը մի քանի տարի շարունակ պայքարում էր սթրեսի, սաստիկ հոգնածության և գլխապտույտի դեմ՝ նույնիսկ չկասկածելով, որ այս ախտանշանները ծանր հիվանդություն են ցույց տալիս:
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Էմիլին իր դյուրագրգռությունը և հոգնածությունը վերագրում էր ընտանեկան հոգսերին. կինը 4 երեխաների մայր է: Սակայն օրերից մի օր նրա մոտ տեղի էր ունեցել լուրջ նոպա, որն ավարտվել էր հոսպիտալացմամբ: Հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր աստրոցիտոմա՝ գլխուղեղի ուռուցք, որը նարնջի չափերի էր: Բժիշկների գնահատմամբ՝ ուռուցքն աճել էր 7-10 տարվա ընթացքում:
Աստրոցիտոման հեռացվել էր վիրաբուժական ճանապարհով, սակայն մի քանի տարի հետ կրկնվել էր: Արդյունքում՝ Էմիլին ստիված էր կրկին վիրահատվել և հիմա քիմիաթերապիայի կուրսեր է ստանում:
Կինը խոստովանում է, որ պետք է ավելի վաղ ուշադրություն դարձներ տագնապահարույց ախտանշաններին, սակայն գլխացավերը և սթրեսը վերագրվել են երեխաների խնամքի հետ կապված հոգնածությանը: Էմիլին կոչ է անում սեփական առողջությանն ավելի ուշադիր վերաբերվել և տկարության դեպքում չհետաձգել բժշկին այցելությունը: