Զավեշտալի դեպք. Թոշակառուն կծել է իր տուն ներխուժած տղամարդուն և նրան փակի տակ պահել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գրեթե անատամ թոշակառուն կծել է իր տուն ներխուժած տղամարդուն եւ նրան փակի տակ պահել, հաղորդում է Associated Press-ը:
61-ամյա Էլիս Քոուլմանը պատմել է, որ արթնացել է վաղ առավոտյան դռան զանգից: Նա բացել է դուռը, եւ բնակարան է ներխուժել մի տղամարդ:
Կինը պատմել է, որ տղամարդն իրեն «մայրիկ» է անվանել եւ վստահեցրել, որ ամեն ինչ լավ կլինի:
Կինը կծել է բնակարան ներխուժած անձին, ապա նրան փակի տակ պահել եւ ոստիկանություն կանչել:
Ձերբակալվել է Ֆիցրոյ Մոնրոն, որն ավելի վաղ 3 դատվածություն է ունեցել: