Հայաստանում սպառողներին մոլորության մեջ են գցում. արտադրում են մի արտադրատեսակ, նմանակում են թթվասերի, բայց դա թթվասեր չէ. Ռուբեն Հայթյան
Հայաստանում սպառողներին մոլորության մեջ են գցում. արտադրում են մի արտադրատեսակ, նմանակում են թթվասերի, բայց դա թթվասեր չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:
«Տարբեր անվանումներ են դնում, տուփը 99 տոկոսով թթվասերի է, բայց միջի պարունակությունը ոչ մի կապ չունի թթվասերի հետ: Շատ փոքր տառերով գրում են, որ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ է պարունակում: Սա բացահայտ սպառողին մոլորեցնելու փաստ է»,-ասաց նա:
Ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ հավելեց, որ բուսական յուղը շատ առումներով դրական է, չի պարունակում խոլեստերին, սակայն չի կարելի խաբել սպառողին: