33-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 28-ին ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածքով Նոեմբերյանի ԲԿ է տեղափոխվել 33-ամյա պայմանագրային զինծառայող:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից հայտնում են, որ վիրավորված պայմանագրային զինծառյողի ինքնությունը հայտնի է: Դա Վլադիմիր Օսիպյանն է՝ Նոյեմբերյանի Զորական գյուղից: Նա ստացել է ձախ արմնկային շրջանում հրազենային վնասվածք, վիճակը միջին ծանրության է:
Կենտրոնի բժիշկների հավաստմամբ՝ վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում և առաջիկայում նա կվիրահատվի: