Արմավիրի խանութներից գողացել է տաբատներ և այլ իրեր
Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երեւանի Արցախի փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ այս տարվա մայիսի կեսերից մինչեւ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի մի շարք հագուստի խանութներից կատարել է գողություններ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 16:30-ին, նա ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ վերջինս, տարբեր օրերի եւ աշխատանքային ժամերին, Արմավիրի տարբեր խանութներից գողացել է բազմաթիվ տաբատներ, կնոջ ու տղամարդու հագուստեղեն, այլ իրեր:
Նախապատրաստվում են նյութեր: