Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման հայազգի տնօրենը մեղադրվում է միջոցների յուրացման մեջ. ԶԼՄ-ներ
Նինոծմինդայի տեղական «Փարվանա» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանը կանչվել է քրեական պատասխանատվության։
«Ֆինանսական ոստիկանությունը հուլիսի 19-ին ծառայողական լիազորությունները զանցելու և մի քանի հազար լարի բյուջետային միջոցներ յուրացնելու փաստով քրեական պատասխանատվության է կանչել Նինոծմինդայի մանկապարտեզների միավորման տնօրեն Նարինե Գինոսյանին և նրա հաշվապահ՝ Անժելիկա Պուտուլյանին։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ»,- հաղորդմամբ՝ նշում է հեռուստաընկերությունը:
Տեղեկությունը տարածում են վրացական լրատվամիջոցները հղում կատարելով «Փարվանա» հեռուստաընկերությանը։