Ամերիկացի ահաբեկիչը սպանել էր իր պատանդներին
Ամերիկացի 20-ամյա ահաբեկիչն, ով պատանդ էր պահում Լուիզիանայի բանկերից մեկում երեք մարդու, սկսել է սպանել նրանց: Երբ բանկից լսվել են կրակոցներ, ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել և սպանել են ահաբեկչին: Քննիչները նաև պարզել են, որ նա ահաբեկիչը պատրաստվում էր պատանդներին կտտանքների ենթարկել:
Երիտասարդը ներխուժել էր ֆինանսական հաստատություն գիշերը և հրացանով զինված պահանջել 10 ժամվա ընթացքում կատարել իր բոլոր պահանջները: Բացի զենքից, ահաբեկիչն իր հետ պարկ էր տարել, որտեղ և հայտնաբերվել են պատանդների խոշտանգումների համար նախատեսված առարկաները: