Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. Անձրևները նորից կսկսվեն հուլիսի 5-ից
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-7-ը` կեսօրից հետո և գիշերը, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում
հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում`
20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2- 4-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 6-7-ը նույնքանով կնվազի։