Բանգլադեշում երիտասարդ աղջկան ողջ-ողջ այրած 16 մարդու մահապատիժ է սպառնում
Բանգլադեշում երիտասարդ աղջկան ողջ-ողջ այրած 16 մարդու մահապատիժ է սպառնում, հաղորդում է Reuters-ը:
Աղջիկը՝ Նուսրատ Ջահանը, 18 տարեկան էր: Մարդասպանները նրա վրա կերոսին են լցրել եւ այրել դպրոցի տանիքում այն բանից հետո, երբ նա հրաժարվել է սեռական ոտնձգության հետ կապված բողոք ներկայացնել դպրոցի տնօրենի դեմ:
5 օր անց աղջիկը հիվանդանոցում մահացել է: Երկրի վարչապետ Շեյխ Հասինան հանդիպել է զոհվածի ընտանիքի հետ՝ վստահեցնել, որ մարդասպանները կպատժվեն: