Իսրայելում գիտնականներին հաջողվել է գարեջուր եփել՝ 5000 տարվա վաղեմության խմորիչներ օգտագործելով
Իսրայելում գիտնականներին հաջողվել է գարեջուր եփել՝ 5000 տարվա վաղեմության խմորիչներ օգտագործելով
Իսրայելի հնությունների վարչության հետազոտողներին եւ երեք իսրայելական համալսարաններից գիտնականներին հաջողվել է հին խմորիչների 6 նմուշ ստանալ պեղումների ժամանակ հայտնաբերված սափորներից, հաղորդում է bbc.com-ը:
Նրանց կարծիքով նմանատիպ ըմպելիք խմել են հին Եգիպտոսի փարավոնները:
Գիտնականները հույս ունեն, որ վերածնված անտիկ գարեջուրը ժամանակի ընթացքում կհայտնվի խանութներում:
Այդ տարածաշրջանում հեռավոր անցյալում գարեջուրը պարենամթերքի հիմնական տեսակներից է, ինչպես հացը եւ այն խմում էին բոլորը՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ տարիքից: Քանի որ ջուրը հաճախ կարող էր վարակված լինել, համարվում էր, որ առավել անվտանգ է գարեջուր կամ գինի խմել:
Գարեջուրը այն ժամանակ պատրաստվում էր հացահատիկների եւ ջրի խառնուրդից, որը հետո եփում եւ թողնում էին արեւի տակ խմորման համար: Համի համար ավելացնում էին տարբեր մրգերի էքտրակտներ:
Անտիկ գինին վերակենդանացնելու գաղափարը ծնվել է Երուսաղեմի Հրեական համալսարանի հետազոտողներ Ռոնեն Հազանի եւ Միխայել Կլուշտեյնի մոտ:
Գարեջրագործության մասնագետ Իտայ Գուտմանի օգնությամբ նրանք ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառել եւ ստեղծել են ցորենի գարեջրի նման ըմպելիք 6 տոկոս ալկոհոլի կոնցենտրացիայով, ինչպես նաեւ մեղրագինի՝ 14 տոկոս ալկոհոլի կոնցենտրացիայով: