Երևան, 19.Մայիս.2024, 00:00 |
Հետաքրքրված ենք կրթության զարգացման Հայաստանի... Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամ... 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյու... «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հր... Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորո... ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառում... Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի ... Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագա... Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քնն... Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ... «Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբ... Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գոր... Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին... Կիրանցի խորհրդանիշ Լենա տատիկը դարձավ 97 տարե... Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգ... Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է ա... Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացե... Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության հ... Սպանություն` գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ... «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումների... Կրակոցներ` Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրա... Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առա... Մեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկ... Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափ... «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից ... 1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպ... Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայաց... «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկա... Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությու... Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ... Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդու... Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել ... Պուտինը Տոկաևին պատմել է Չինաստան կատարած այց... Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թի... Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվե... Սահմանապահները նախնական տեղազննում են իրականա... Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով... Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը Երևանի ավ... Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազո... Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրան... Վաղը կարող է Երևանից կտոր պոկվել. մարդ ո՞նց կ... Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հե... Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվա... Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա է բաց... Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մտքեր է փոխանա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ... 5 ատրճանակ, 201 փամփուշտ. ՀՀ ՊՆ ռազմական ոստի... Նախ ես Վեհափառի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազա... Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սեն... Ռաֆահ քաղաքում շարունակվում են ռազմական գործո... Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վ... Ինչպես են Կիրանցի բնակիչները հետևում չափագրմա... Զելենսկին անդրադարձել է Խարկովի ուղղությամբ ը... Ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակ... Նավթի գներն աճել են Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարա... Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրվա... Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են ... Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սան... Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվ... Որտեղո՞վ է անցնելու Կիրանցի` նոր կառուցվելիք ... ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կով... Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելո... ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդիպումը... Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` մայիսի 18-ի համար Սիրուշոն զբոսնում է Զաբելի հետ (լուսանկարներ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզաց... «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնա... Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրել... ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան... Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «... Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի և գոր­ծը կհասց­նի մի... Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ի... Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի... Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին... Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծե... ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժա... Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեց... Դիլիջանի ոստիկանները բացահայտել են 12 գողությ... Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգ... Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում Վրաստանի օրինակո... Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ե... Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատո... Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջո... Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի... Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Ա...

Վահե Գրիգորյանի կարծիքը՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքում, այն ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի ընկերներ,

Գրածս կարող է երկար թվալ, բայց խնդրում եմ կարդալ մինչեւ վերջ։

Հանրապետության վարչապետի ուշ երեկոյան կոչը, համաձայն որի առավոտյան դատարանների մուտքերը եւ ելքերը պետք է փակել, շատերի համար անսպասելի կարող է լինել։ Ինձ համար՝ ոչ։ Ես արդեն շուրջ մեկ տարի իմ հրապարակային խոսքում խնդրել եւ կոչ եմ արել դատական իշխանությանն արձագանքել երկրում տեղի ունեցող փոփոխություններին, վերագտնել իրեն նոր իրողության մեջ եւ անմիջապես առաջ գալ դատական իշխանության բովանդակալից ռեֆորմի եւ անցյալի խութերը հարթելուն ուղղված առաջարկով կամ, առնվազն, դատական իշխանության ներսում այս հարցով անկեղծ քառախոսության (իշխանության երեք ճյուղերի եւ քաղաքացիական հասարակության) նախաձեռնությամբ։ Նշել եմ նաեւ, որ այս լռությունը խնդրի լուծում չէ, այլ դրա ձնագնդի էֆեկտով մեծացման, քանի որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները չեն կարող ձեռքերը ծալած նստել եւ սպասել դատական իշխանության ինքնաքայքայմանը։ Իսկ այդ կանխելուն ուղղված նրանց միջամտությունը ամենեւին էլ համաչափ լինել կամ թվալ չի կարող, քանի որ այդպիսին է իրերի բնույթը։ Ամենաօպտիմալ փոփոխությունները կարող են իրականացվել եւ արվել միայն հենց դատական իշխանության նախաձեռնությամբ, ինչը, ցավոք, ոչ միայն տեղի չի ունենում, այլ վիճակն ավելի է վատթարանում։ Միաժամանակ, սպասելիքները գործադիր եւ օրենսդիր իշխանություններից, ինչպես նաեւ պետական/իրավական անվտանգության նկատառումները մամլիչի նման նրանց սեղմելու են միջամտել այս ճգնաժամային վիճակին։ Եւ մենք, այս պահին այդ միջամտության նախաշեմին ենք արդեն։

Հիշատակված կոչով քաղաքացիներիս առաջարկվել է փակել դատարանների մուտքերի եւ ելքերի դռները։ Ինչպե՞ս ես կարձագանքեի այս կոչին, ինչպե՞ս եմ ես այն հասկանում։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի կկանգնեի իմ նախընտրած դատարանի դռան առջեւ առավոտյան եւ, դատարանի վարչական շենք մտնելու ցանկություն ունեցող ցանկացած դատավորի կամ դատարանի աշխատակազմի աշխատակցի մոտենալիս կողջունեի նրան եւ, եթե նույնիսկ պատեհ առիթ ու հնարավորություն չլիներ ասելու այսքանը, կհամարեի, որ նա իմ աչքերի մեջ կարդալու է, որ ես գիտեմ, որ նա կամ իր կոլեգան՝

- Քաղաքական բանտարկյալներ բանտող դատավոր է եղել։ Մարդիկ, որոնք չպետք է լինեին բանտերում, բայց իր կամ իր կոլեգայի անիրավության պատճառով նրա եւ ընտանիքի անդամների կյանքերն են մաշել բանտերում։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Հայաստանը հասցրել են այնպիսի վիճակի, որ աշխարհում առաջին անգամ քաղաքական բանտարկյալների ճշգրտման չափորոշիչները ստեղծվել են հղում անելով նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին եւ քաղաքական բանտարկություններին պրակտիկային։ Կրկին, Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ նման հազարավոր հասարակ քաղաքացիներին իրենց տանից սեփականազրկել է՝ քաղաքական եւ տնտեսական խմբավորումների եւ հանքարդյունաբերության գիշատիչներին գերշահույթ ապահովելու համար, սիկ ինձ ու իմ ընտանիքին՝ անտնություն, շատերիս էլ՝ արտագաղթ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Մարդասպաններին ազատ է արձակել, կեղծիքներով այլոց է դատապարտել։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ նման՝ օրվա ապրուստը վաստակող եւ իր՝ դատավոր եւ նրա ընտանիքի համար էլ հարկերի ձեւով բաժին հանող գործարարին, բանվորին, գյուղացուն, որ իր արդարության նկատմամբ հավատով կանգնել եմ իր առջեւ, իրավազրկել է հօգուտ մեկի, որ գնել է իր պատիվը եւ իշխանությունը կաշառքով եւ սասանել իմ հավատը պետության, արդարության եւ, առհասարակ, մարդու նկատմամբ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իր կամ իր կոլեգաների գործերով եւ վարքով հասել է նրան, որ մի գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնյայի կոչը կամ նախազգուշացումը իր հարազատ “իրավապաշտպանները” համարում են ճնշում իր կամ իր կոլեգաների կամ իր համակարգի նկատմամբ։ Նույնիսկ չգիտակցելով, որ չկա ավելի ստորացուցիչ բան որեւէ դատավորի համար, քան մի կոչը կամ նախազգուշացումը ճնշում համարելը։ Կարծես թե դատավորները նապաստակներ են։ Մինչդեռ, նրանք այս հասարակության մեջ իրենց համարձակությամբ եւ կուռ բարոյականությամբ ամենաերեւելիները պետք է լինեին։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Դատապարտել է իմ նման շարքային քաղաքացուն՝ արդարադատության վերջին հույսը որոնել այլազգի դատավորների դատարաններում, թեկուզեւ այդ նպատակի համար եմ ես պահում իմ սուղ միջոցներով իր եւ իր կոլեգաների ընտանիքները եւ նրանց տրամադրել բազում երաշխիքներ, որոնցից զուրկ են այլ մասնագիտությունների մարդիկ։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- Իմ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զինվորական ծառայության մեջ ոչ մարտական պայմաններում սպանված որդու, հոր, եղբոր գործով, փոխարենը նույն պետության անունից ինձ տրված բարոյաակն եւ իրավական երաշխիքների համաձայն բարոյական, իրավական եւ նյութական բավարարումը եւ արդարադատությունն առաջնահերթությամբ տրամադրելու, ինձ դատապարտել է տասնամյակներով արդարադատություն որոնել միջազգային դատավորներից։ Հանուն Հայաստանի Հանրապետության․

- ինքներդ կարող եք ավելացնել ամեն մեկիդ հետ տեղի ունեցածը, եթե այստեղ չեք գտնում ձեզ։

Եւ ես հիմա հենց այդ Հայաստանի Հանրապետությունն եմ, ինչպես եւ իմ նման այլոք իմ կողքին կանգնած։ Եւ, որ ես կանգնած եմ այդտեղ իր հետ ամենաանկեղծ խոսակցություն ունենալու համար, թե ինչ է լինելու մեր բոլորի այս օրն ու ապագան սրանից հետո։ Եւ որ այս վերջին տասնամյակների մեջ առաջին անգամ, ընդամենը մի քանի ժամ եմ խնդրում իրենից իմ հետ կանգնելու եւ բարեկրթության բոլոր պահանջների պահպանմամբ խոսելու, բացատրելու ինձ մեր համատեղ անցյալի իր պատմությունը եւ համատեղ ապագայի իր տեսլականը, սպասելով, մինչեւ մենք իրար հետ կունկնդրենք սպասվելիք ուղերձին։

Ես գիտեմ, որ դատավորների մեջ կան մարդիկ, որոնք իրենց երդմանը հավատարիմ են մնացել։ Ես ամեն եկողի մեջ որոնելու եմ այդպիսինին, որովհետեւ, որպես Հայաստանի Հանրապետություն, ես իմ վարձած բարձրաստիճան ծառաների միջոցով նրանց համար սրընթաց առաջխաղացում եմ ակնկալելու, հասկանալով, որ Հայաստանում արդարադատության խավարի տարիներին, արդարադատ դատավորը մահապարտ զինվորականի պատիվը պետք է ունենա։

Ես ոչ մեկի չեմ խոչընդոտելու իր ընթացքը։ Եթե այդ դատավորը (կամ դատարանի աշխատակազմի աշխատակիցը), այնուամենայնիվ, պատիվ չի համարի ինձ՝ քաղաքացուս հետ սոլիդարաբար կանգնել եւ սպասել իմ համար նախապատրաստված ուղերձին/ելույթին, ես ամեն ինչ անելու եմ, որ նրան որեւէ մեկը մատով չդիպչի։ Որովհետեւ, ինձ համար, ի տարբերություն իրեն, Հայաստանի Հանրապետությունը ինքնահաստատման կամ անաշխատ ապրուստի հայթհայթման միջոց չի։ Հայաստանի Հանրապետությունը՝ ես եմ։ Կարեւոր է, որ նա հասկանա, որ անկախ իր նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, ես գիտեմ, որ դատավորի պատմուճանը, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, ինձ համար անձեռնմխելի է։ Ինչպես՝ Հայաստանի դրոշը, զինանշանը, ուսադիրը, ․․․

Եթե նա կկարծի, որ իմ հետ խոսելիք չունի, ես նրան չեմ խոչընդոտելու իր նպատակավայրը գնալ։ Լուռ մի կողմ կքաշվեմ իմ համախոհների հետ՝ նրա առջեւ բացելով միջանցք դեպի իր աշխատավայրը։ Եւ թող դա թող լինի իր՝ “ամոթի լուռ միջանցքը”։

Ես հույս եմ ունենալու, որ դատավորները չեն ընտրելու խուսափելու կամ “ամոթի լուռ միջանցքով” անցնելու տարբերակը։ Այլ, օգտագործելով առիթը իմ հետ՝ Հայաստանում արդարադատության կուռ , արդյունավետ եւ հեղինակավոր համակարգ կառուցելու հարցում սոլիդարություն դրսեւորել, ճիշտ ժամանակին կգան աշխատանքի եւ ինձ հետ համատեղ, մարդկային ամենաջերմ հարաբերության եւ քննարկման պայմաններում կսպասեն իմ թիվ 1-ին ծառայի ուղերձին։ Իր աշխատասենյակում սուրճից էլ չէի հրաժարվի ։)

Ինչու՞ նրա ուղերձին։ Ո՛չ, որովհետեւ նա Նիկոլ Փաշինյանն է կամ մեկ այլ ոք։ Ո՛չ, որովհետեւ նա վարչապետ է։ Ո՝չ, որովհետեւ նա իմ ընկերն է, եղբայրն է, հակառակորդն է, ․․․։ Այլ որովհետեւ նա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում այդքան սպասված դեմոկրատական լեգիտիմ ընտրություններով ձեւավորված իմ իշխանությունը ներկայացնող իմ գործադիր ծառան է, որը պետք է այլ՝ օրենսդիր եւ դատավոր ծառաների հետ լուծեն, թե ինչպես ենք անելու, որ այլեւս վերջ տանք վերեւի շարքին եւ բավարարում տանք իրավազրկվածներին։

Եւ ես ամեն ինչ անելու եմ, որ եթե ոմանք կարծում էին, որ ես գալու եմ իմ տասնամյակներով կուտակված արդարացի ցասումն ու զայրույթը տեղամ դատավորների վրա, փաստեմ, որ եկել եմ նրանց ձեր հետ միասնություն եւ համերաշխություն առաջարկելու։ Որովհետեւ իմ ծառաները բավարար հիմքեր ունեն արդեն անողոքաբար Սահմանադրությունն ու օրենքները գործադրելու դատավորների նկատմամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր արդարության դատելու։ Ես այդտեղ այլեւս անելիք չունեմ, իրենց հոգսն է, թող քաշեն։ Այդ ես եմ, որպես Հայաստանի քաղաքացի, որ կարող եմ բարեխոսել նրանց համար, ով սայթաքել, բայց դեմքով դեպի մարդն է մնացել կամ կխոստանա այդպես։

Ես հույս ունեմ, որ Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները նույն այս տրամադրվածությունն ունեն այսօր, եւ այսօր սկսվելու է Հայաստանում վերափոխումների մի նոր ընթացք։

Սա է ճանապարհը։ Չկա ուրիշ։

Բարի ու բեղուն օր եմ մաղթում բոլորիդ։

դիտվել է 6132 անգամ
Հետաքրքրված ենք կրթության զարգացման Հայաստանի... Վազգեն Մնացականյանը և Ջանես Նազարյանը՝ ըմբշամ... 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյու... «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հր... Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բակերում նորո... ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառում... Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է դստեր սարսափելի ... Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագա... Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քնն... Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի դուստրը նոր տաղանդ... «Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբ... Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գոր... Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին... Կիրանցի խորհրդանիշ Լենա տատիկը դարձավ 97 տարե... Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգ... Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է ա... Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացե... Ռուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության հ... Սպանություն` գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ... «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան Աշգաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումների... Կրակոցներ` Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրա... Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առա... Մեքենայի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկ... Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափ... «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից ... 1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպ... Միրզոյանը Շվեյցարիայի ԱԳ նախարարին է ներկայաց... «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկա... Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությու... Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ... Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդու... Երևանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով կոտրել ... Պուտինը Տոկաևին պատմել է Չինաստան կատարած այց... Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թի... Թուրքմենստանի մշակույթի նախարարի հետ քննարկվե... Սահմանապահները նախնական տեղազննում են իրականա... Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով... Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը Երևանի ավ... Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազո... Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրան... Վաղը կարող է Երևանից կտոր պոկվել. մարդ ո՞նց կ... Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հե... Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվա... Լեհաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազա է բաց... Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում մտքեր է փոխանա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ... 5 ատրճանակ, 201 փամփուշտ. ՀՀ ՊՆ ռազմական ոստի... Նախ ես Վեհափառի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազա... Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սեն... Ռաֆահ քաղաքում շարունակվում են ռազմական գործո... Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վ... Ինչպես են Կիրանցի բնակիչները հետևում չափագրմա... Զելենսկին անդրադարձել է Խարկովի ուղղությամբ ը... Ոստիկանների գործողությունների հետևանքով գիտակ... Նավթի գներն աճել են Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարա... Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրվա... Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են ... Ճանապարհը կառուցենք կլինի անվտանգություն․ Սան... Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվ... Որտեղո՞վ է անցնելու Կիրանցի` նոր կառուցվելիք ... ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կով... Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելո... ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու ... «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանդիպումը... Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակ... Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել... Գազ չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` մայիսի 18-ի համար Սիրուշոն զբոսնում է Զաբելի հետ (լուսանկարներ) Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզաց... «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը` հնա... Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրել... ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան... Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «... Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի և գոր­ծը կհասց­նի մի... Շատ բան կկորցնեմ Ֆրանսիայից հեռանալով, բայց ի... Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի... Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին... Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծե... ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժա... Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեց... Դիլիջանի ոստիկանները բացահայտել են 12 գողությ... Վահան Կոստանյանը հանդիպել է Միգրացիայի միջազգ... Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում Վրաստանի օրինակո... Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ե... Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատո... Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել «Աչքի առողջո... Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի... Ապրիլին 169 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Ա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan