Ջրհեղեղների հետևանքով Հարավային Աֆրիկայում 70 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով 70 մարդ է մահացել Հարավային Աֆրիկայում: Այդ մասին հաղորդում է ВВС-ն:
Ջրհեղեղների ու սողանքների պատճառը Կվազուլու-Նատալ նահանգի Դուրբան
քաղաքում չդադարող անձրևներն են: Տեղի իշխանությունները տարհանել են ավելի
քան 1000 մարդու: Ափամերձ շրջաններում նոր ջրհեղեղի ու ուժեղ քամիների
վտանգը դեռ պահպանվում է: Տեղի ունեցածի հետևանքով տուժել են տեղի
գործարաններն ու 2 համալսարան, ավերվել են բնակելի տներ:
Փրկվածներից մեկը, որն իր տան ավերակների տակ կորցրել է ընտանիքի
անդամներից 8-ին, պատմել է, որ ուժեղ ձայն է լսվել, որից հետո ջուրը լցվել է
տուն: Նա փորձել է փրկել երեխաներին, բայց ալիքը նրանց տարել է մյուս
սենյակ և տղամարդը հայտնվել է քանդված պատի տակ:
Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: