Երևան-Ստեփանակերտ թռիչքը տեղի չի ունենում բոլորիս հայտնի պատճառներով. Սուրեն Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է Երևան-Ստեփանակերտ թռիչքուղուն.
«Բոլորս էլ կցանկանանք, որպեսզի Երևան-Ստեփանակերտ թռիչքը տեղի ունենա, սակայն այն տեղի չի ունենում բոլորիս հայտնի պատճառներով»:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը ասել է, որ իրենց կողմից համայնքապետերին ուղղակի աշխատանքից ազատելը իրավական չէ և այդ դեպքում նախարարությունը ցույց է տալիս քաղաքացիներին այն իրավական գործընթացները, որով դա հնարավոր կլինի անել:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ իրենց նախարարությունում կրճատվել է մեքենաների թիվը, այս պահին կա միայն 4 ծառայողական մեքենա, 5-ը իրենք կրճատել են: