Երևանի «18+» ակումբում կրակոց արձակած երիտասարդը բերման է ենթարկվել
Այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության
բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են
ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 30-ամյա Յուրիկ
Գրիգորյանին․ հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ Յուրիկ Գրիգորյանը 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի
Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից
վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ, ատրճանակով
կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Յու. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել: