Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...

Առգրավվել են նախկին փոխնախարարին վաճառված գույքի փաստաթղթերը. գործարքն ուսումնասիրվում է

Քննչական կոմիտեն պետգույքի կառավարման կոմիտեից այսօր առգրավել է
Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի ՀԿ-ին օտարված պետական գույքի գործարքի փաստաթղթերը:

Այս մասին «Հետք»-ին հայտնեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:

Գործարքին առնչվող փաստաթղթերն առգրավվել են, քանի որ Պետական գույքի
կառավարման կոմիտեն 2018 թվականի հոկտեմբերի 22-ին դիմել է Գլխավոր
դատախազություն՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարված պետական
գույքի գործարքում ենթադրյալ խախտումներ նկատելով: Հետագայում
դատախազությունն այդ նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե:
Մինչ դատախազություն դիմելը Պետգույքի կոմիտեն ուսումնասիրել է կատարված
գործարքը, դրան առնչվող փաստաթղթերն ու պարզել, որ 2017-ի դեկտեմբերի
28-ին Կառավարությունը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին գույքն օտարել
է գնահատված արժեքի 0.72 %-ի չափով: Կոմիտեն նշել է, որ ՀԿ-ին օտարված
գույքի շուկայական արժեքը կազմել է 499 մլն դրամ, սակայն ՀԿ-ն վճարել է 50
մլն դրամ, ներառյալ հողամասի կադաստրային գինը՝ մոտ 47 մլն դրամ: «Այսպիսիով, 452 540 689 դրամ արժողությամբ գույքի վաճառքի գինը սահմանվել է 3 251 698 դրամ՝ գնահատված արժեքի 0.72 %»,- հայտնել է Պետգույքի կոմիտեն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  պաշտոնատար անձի կողմից
պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ
ծառայողական պարտականությունները չկատարելու հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակում հարցաքննվել են մի շարք անձինք: Վկայի
կարգավիճակով հարցաքննվել է նաև Արսեն Քարամյանը: Այս մասին «Հետք»-ին
հայտնել է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս
հավելեց նաև, որ այս պահին իրականացվում են քննչական և դատավարական
գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն
ապահովելու ուղղությամբ:


Ինչ խախտումներ են հայտնաբերվել նախարարի նախկին տեղակալին օտարված գույքի գործարքում Պետական գույքի կառավարման կոմիտեն դատախազությանը հայտնել է, որ
կառավարություն ներկայացված որոշման նախագիծը կազմվել և օտարումը կատարվել է
օրենսդրության պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ որոշման դրույթները
թերի են, ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում, թե ինչու է ՀԿ-ին
գույքը օտարվել գնահատված արժեքի 0.72 տոկոսի չափով: Կոմիտեն ընդգծել է
նաև, որ գույքի օտարման պայմանները պետությանը ձեռնտու չեն:
Բացի այդ, Պետգույքի կառավարման կոմիտեն տեղեկացրել է, որ գույքի
օտարման որոշման և ՀԿ-ի հետ կնքված պայմանագրով գնորդը գույքն ըստ
նպատակային նշանակության օգտագործման որևէ պարտավորվածություն չունի, որի
պատճառով նա կարող է գույքը ոչ նպատակային օգտագործել, երրորդ անձին
օտարել՝ առանց պատասխանատվության ենթարկվելու:

Դեռևս 2017 թվականին ընդունված որոշմամբ՝ ՀԿ-ն Կառավարությանը խոստացել
էր, որ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք է կառուցելու:

Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեն դատախազությանը հայտնել է, որ
 կառավարության որոշման նախագծի հիմք հանդիսացող դիմումին չի կցվել
ներդրումային ծրագիր, իսկ գույքի վաճառքի նպատակը նշված է միայն որպես
տեղեկություն:


Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը
«Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ գործարքում խնդրահարույց է, թե գույքի գնի
նման զիջման դեպքում որպես փոխհատուցում կառավարությունն ինչ է
պահանջել:   

«Այսինքն՝ հանուն ինչի է գնահատված արժեքից այդքան նվազ գնով օտարվել
գույքը: Չկա ոչ մի ներդրումային հստակ պարտավորություն, ծրագիր, որը օրենքի
պահանջն է, որ նախապես գնորդն իր կողմից իրականացվող ծրագրի շրջանակում
պետք է իրականացնի: Նույնիսկ գույքը չի գրավադրվել: Դա նշանակում է՝
գնորդը, ով 499 մլն դրամանոց գույքը մոտ 3 մլն դրամով ձեռք է բերել, կարող է
մյուս օրը գույքը վաճառի գնահատվածին մոտ արժեքով»,- նշեց նախագահի
տեղակալը:

Սերգո Աթանեսյանը պնդում է՝ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ
կնքված գործարքը կառավարության համար չի կարող ձեռնտու համարվել և իրենց
համար մինչ օրս անհասկանալի է, թե հանուն ինչի է կառավարությունը ՀԿ-ին
այդքան ընդառաջել:

Ասում է՝ եթե կառավարությունը երիտասարդներին բնակարանով ապահովելու
ծրագրի նպատակով է նման գին սահմանել, կարող էր հիմնավորել փաստաթղթերով,
սակայն իրենց ունեցած փաստաթղթերի շրջանակում այդ տարբերակը չի
հիմնավորվում: Ըստ Աթանեսյանի՝ այն դիտարկումը, որ կառուցվող շենքի
բնակարանների գինը լինելու է շուկայականից ցածր գնով, առանց հստակ տվյալի
չի կարող արժանահավատ համարվել, քանի որ եթե 1 քմ-ը արժենալու է
շուկայականից 1000 դրամով ցածր, այն դեռևս մատչելի չէ:

Արսեն Քարամյանը ևս «Հետք»-ի հետ զրույցում պարզաբանեց օտարված գույքի գործարքն ու իրավապահների գործողությունները:
Քարամյանը պնդեց՝ իրենք բարեխիղճ ձեռքբերող են և գույքը գնել են
կառավարության համապատասխան որոշումով: Վերջինս Պետգույքի կառավարման
կոմիտեի նշած փաստարկները զավեշտ համարեց:

Դիտարկմանը, թե ՀԿ-ն չի ներկայացրել ներդրումային ծրագիր, Արսեն
Քարամյանը պատասխանեց՝ առաջին հերթին պետք է Պետգույքի կառավարման կոմիտեի
նախագահը պարզաբանի, թե ինչ ասել է ներդրումային ծրագիր: «Մենք բարեխիղճ
գնորդ ենք, և եթե Կառավարության համապատասխան որոշմամբ ձեռք ենք բերել
գույքը, իրականացնում ենք ծրագիր: Ե´վ մենք, և՛ մեր որևէ շահառու խնդիր չի
ունենալու»,- նշեց ՀԿ-ի նախագահը:

Նրա փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ վեց մլրդ դրամի ներդրում է
կատարվելու, շինարարությունը մեկնարկել է 2018 թվականի ապրիլին, կավարտվի
2020 թվականի մայիսին:
Ինչպես է ստացվել, որ մինչ ներդրումային ծրագրի ավարտը օտարված գույքը
չի գրավադրվել: Քարամյանը հստակ պատասխան չտվեց, ասաց՝ եթե այդ գույքը
իրենց այլ գնով վաճառեին, չէին գնի. «Գնել էինք միայն այն պայմանով, որ
պետք է լինի հնարավոր մատչելիություն: Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ
այդպես չպետք է լիներ, ինքը շատ խորապես սխալվում է»:
Քարամյանի խոսքով` իրենք նշել էին, որ գույքի գնման համար «իրենց կարող
են թույլ տալ վճարել 50-55 մլն դրամ: Իսկ եթե գույքը վերագնահատվի այլ
արժեքով և իրենցից լրացուցիչ գումար պահանջվի, չեն վճարի, քանի որ այդ
միջոցները չունեն: ՀԿ-ի նախագահն ասում է, որ եթե ցանկանում են իրենց
սնանկացնել, բազմաթիվ ընտանիքների առանց բնակարան թողնել, թող անեն, այդ
պարագայում իրենք կընդունեն այդ մարտահրավերը՝ արժանի հարված հասցնելով:
Նախկին փոխնախարարը հերքեց, որ գույքի գնահատման նման ցածր արժեքում
ազդեցություն է ունեցել կառավարությունում իր երկարամյա պաշտոնն ու այն
հանգամանքը, որ ծրագիրն իրականացվել է այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի
հովանու ներքո: Նրա հավաստմամբ` մինչ որոշման ընդունումը նախագիծը
ներկայացվել է պետական մարմինների քննարկմանը, և Արդարադատության
նախարարությունը հաստատել է, որ այն համապատասխանում է օրենսդրական դաշտի
պահանջներին: «Եթե ինչ-որ մի հարգելի նոր նշանակվել է աշխատանքի, ինչ-որ
շուխուռ է ուզում անի, ինչ-որ բան է ցանկանում ցույց տալ, խորհուրդ չեմ տա
նման բան անել: Պատմությունն ու ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնելու»,-
նշեց Արսեն Քարամյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունը 2017 թվականի դեկտեմբերի 28-ին ուղղակի վաճառքի ձևով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին օտարեց
Ազատության պողոտա 26/9 հասցեում գտնվող 961 քմ մակերեսով
շենք-շինություն, դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.67 հա
մակերեսով հողամաս:

դիտվել է 1267 անգամ
Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո... Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկ... Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan