«Սպառնո՞ւմ ես». ՀՀԿ-ականների արձագանքը՝ Արարատ Միրզոյանին
ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հանրապետականներին իր օգնությունն առաջարկեց՝ հայտնելով, որ այս պահին Հանրապետության հրապարակում դրված է մեծ էկրան և հարյուր հազարավոր քաղաքացիներ նայում են ՀՀԿ-ականներին, նայում են անհատապես ու նայելու են, թե ինչպես է ամեն մեկը քվեարկելու։
«Սպառնո՞ւմ ես»,- ընդդիմադիր պատգամավորին ընդհատեցին ՀՀԿ-ականները։
«Բոլորովին»,- պատասխանեց նա և շարունակեց, որ Մեղրիից մինչև Աշոցք՝ փողոցներում, սրճարաններում, բոլորը նայում են պատգամավորներին և ուզում են, որ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին։
Հանրապետականների արձագանքներին, թե իրենք մի խումբ մարդիկ են, Արարատ Միրզոյանը պատասխանեց «Այ, ձեր ցավը տանեմ, մի խումբ մարդ չի, մի խումբ մարդ դուք եք մնացել»։ Նա նշեց, որ ոստիկանական ապարատը, մարզպետարանները, ուսանողները, ՀՀԿ-ականների երեխաների ընկերները, հարևանները, բոլորն ուզում են, որ քվեարկեն Փաշինյանի օգտին։