Ինչի՞ց կարող է առաջանալ սեզոնային ալերգիա
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե Հակոբյանն անդրադարձավ սեզոնային ալերգիաներին: Նրա խոսքով' սեզոնային ալերգիաներից ամենատարածվածը ալերգիկ ռինիտներն են, բրոնխիալ ասթման:
Բանախոսը նաև նշեց, թե ինչից կարող է առաջանալ սեզոնային ալերգիան: Դրանց տարածման հիմնական պատճառներ կարող են հանդիսանալ ծաղկափոշիները, բորբոսասնկերը: Դա հիմնականում ծառերի, խոտերի, մոլախոտերի և որոշ հացազգիների ծաղկափոշին է: Այս նշվածները ոչ միայն ալերգիկ ռիմիտի պատճառ կարող են հանդիսանալ, այլ նաև բրոնխիալ ասթմայի:
Ալերգիաներ կարող են սկսվել նաև միջատներից. «Հիմնականում ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում մեղուների և իշամեղուների խայթոցից: Առաջին հերթին մեղուներն ու իշամեղուներն են»,-ասաց Հակոբյանը:
Բժշկի խոսքով' Հայաստանում տարեկան մոտ 7 մարդ է մահանում միջատների խայթոցից: