Հմայիչ ուսուցիչը․ Ճանապարհորդը համացանցում ձեռք է բերել հազարավոր երկրպագուներ
Համացանցի օգտատերերը, հնարավոր է, գտել են մաթեմատիկայի ամենահմայիչ ուսուցիչներից մեկին։ Նա 28-ամյա Ռոբերտ Լիգտվոետն է, նրա աշխատավայրը, սակայն, երկրպագուներին հայտնի չէ: Այս մասին հայտնում է «Մոյա պլանետա»-ն։
Ուսուցիչի Ինստագրամի էջն ունի 40 000 հետևորդներ։ Նրա բոլոգում կարելի է տեսնել, ինչպես է Ռոբերտը սահում ջրային դահուկներով, կանգնում ձեռքերի վրա, աշխատում այգում և գիշերում վրանում։ Բացի այդ, երիտասարդը շատ է ճամփորդում՝ նրա նկարներում կարելի է տեսնել սարեր, արևադարձային անտառներ և նույնիսկ հյուսիսափայլը Սկանդինավներում։