Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են բարձրացնել Սիրիայում ռազմական համագործակցությունը
Ռուսաստանի‚ Իրանի‚ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարներ Վալերի Գերասիմովը, Մոհամմադ Բաղերին և Հուլուսի Աքարը պայմանավորվել են նաև Իդլիբ նահանգում գտնվող անվտանգության գոտում ռազմական համակարգման մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցների ձեռնարկման մասին:
Այս մասին հաղորդում է Взгляд պարբերականը:
Նաև РИА Новости-ն հաղորդում է‚ որ Սիրիայի տարածքում մնացած «Իսլամական պետություն» և «Ջեբհադ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վերջին խմբերի ամբողջական վնասազերծման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Հիշեցնենք,որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն ավարտին է մոտենում: