Սիրիայում ռուս գնդապետ է զոհվել
Բուրդենկոյի անվան գլխավոր ռազմական հոսպիտալում մահացել է Ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ծովային հետևակի 61-րդ գումարտակի հրամանատար Վալերի Ֆեդյանին: Այս մասին գրում է «Говорит Москва»-ն:
Տեղի լրատվամիջոցները, հղում տալով սոցկայքերի գրառումներին, հաղորդել են, որ Ֆեդյանինը մահացել է Սիրիայում ստացած վնասվածքներից:
«Հավաստիությունը կարող ենք հաստատել: Այո, իսկապես դա տեղի է ունեցել»,- ռադիոընկերությանը հայտնել է Հյուսիսային նավատորմին մոտ կանգնած աղբյուրը:
Գեներալի մահվան լուրի պաշտոնական հաստատումը դեռևս չի հրապարակվել: