Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից
![](/timthumb.php?src=disc/24-05-24/9ef46d1aa4aa94245d1708fe9abb1bc9.jpg&w=450)
Մայիսի 24-ին, ժամը 14:36-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 11-րդ փողոցի թիվ 4 շենքի մոտակա դիտահորում շուն է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շունը արգելափակվել է Պարույր Սևակ փողոցի թիվ 13 շենքի մոտակա դիտահորում:
Փրկարարները շանը դուրս են բերել արգելափակումից: