Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղային ձերբակալել են փողոցում «Մակարենա» պարելու համար (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղայի են ձերբակալել, ով փողոցում «Մակարենա» է պարել: Այս մասին հայտնում է NTV.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցելՋիդդա քաղաքում: Ձերբակալության պատճառ է դարձել մի տեսանյութ, որում պատանին ականջակալներով «Մակարենա» է պարում լուսացույցերի տակ կանգնած մեքենաների առջև:
14-ամյա պատանուն ձերբակալել են «հանրային վայրում ոչ պատշաճ պահվածքի» և երթևեկությունը խոչընդոտելու համար:
Նշվում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք տղայի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, թե ոչ: