Զիմբաբվեում կոկորդիլոսները կերել է քահանային
Զիմբաբվեում երեք կոկորդիլոսներ կերել են եկեղեցու առաջնորդ Ջոնաթան Մթեթվուին: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով «Daily Mail»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ մեծ թվով կոկորդիլոսներ են լինում: Ինչպես հայտնում է թերթը քահանան մտել է ջուրը, ապա քայլել մոտ 30 մետր, և այն ժամանակ, երբ նա փորձել է հետ վերադառնալ ափ, նրա վրա հարձակվել են երեք կոկորդիլոսներ:
«Մենք դեռ չենք կարողանում հասկանալ, թե ինչպես դա կարող էր պատահել, քանի որ նա ամբողջ շաբաթ աղոթում էր»,- ասել է նրա ուսանողներից մեկը:
Պարբերականը նշում է նաև, որ տեղի փրկարարների ժամանման պահին քահանան արդեն մահացած է եղել:
Ավելի վաղ Զիմբաբվեում կոկորդիլոսը կերել էր պրոֆեսիոնալ որսորդ Սքոթ Վան Զիլային: