Հետաքրքիր է իմանալ
Պարզվում է, որ հիվանդությունը, ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Բժշկության զարգացմանը զուգընթաց յուրաքանչյուր հիվանդության առաջացման իրական պատճառի հետ կապված կան բազում պարզաբանումներ ու պատճառներ: Ամերիկացի հոգեվերլուծաբան Լուիզա Հեյը հրապարակել է իր ինքնատիպ մեկնաբանությունների շարքը, որոնք հիմնված են ձեր հիվանդության մեկնությունների վրա: Ըստ Լուիզա Հեյի' մարդն օժտված է ներքին մեծ կենսուժով, որն ապահովում է մարդու կենսունակ լինելը, որն էլ օգտագործելով կարող եք ձերբազատվել բազում անբուժելի և քրոնիկ հիվանդություններից և ախտերից' միաժամանակ կարգավորելով ձեր ներաշխարհը, կյանքը, մտահորիզոնը: Այպես օրինակ' հոգեվերլուծաբանի կարծիքով անգինայով հիվանդանում են այն անձիք, ովքեր ունեն ինքնարտահայտման դժվարություն, ամնեզիայով հիվանդանում են այն անձիք, ովքեր ունեն վախի զգացողություն, փախչում են կյանքի դժվարություններից ու զգում են իրենք իրենց պաշտպանելու անկարողություն: Անեմիայով հիվանդանում են այն մարդիկ, ովքեր ունեն ուրախության պակաս, վախ կյաքի հանդեպ, անընդհատ ներքուստ զբաղվում են ինքնախարազանմամբ, իսկ ահա ապատիայով հիվանդանում եմ նրանք, ովքեր ունեն զգացմունքների ճնշվածություն: Հոդաբորբով կամ հոդերի ախտահարում ունենում են այն մարդիկ, ովքեր զգացողություն ունեն, որ իրենց չեն սիրում, անընդհատ վիրավորվում են և զբաղվում են ինքնաքննադատմամբ: Իսկ ահա ասթմայով հիվանդանում են նրանք, ովքեր զսպում են իրենց հույզերը և տառապում են զգացմունքների ճնշվածությունից: Լյարդի հետ կապված խնդիրներ ունենում են նրանք, ովքեր անընդհատ դժգոհում են կյանքից, իսկ լյարդը հանդիսանում է զայրույթի և մոլեգնության շտեմարան, զոբը' ատելություն այն ամենի հանդեպ, ինչը պարտադրված եք անում և զգում եք ձեզ զոհի կարգավիճակում, իսկ ահա սրտի հետ կապված խնդիրները առաջանում են սիրո, հոգատարության պակասից, քանի որ վերջինս հանդիսանում է սիրո և պաշտպանվածության կենտրոնը: