1 ժամից ավել մահացած լինելով՝ 28-ամյա տղամարդը վերակենդանացել է
Շնորհիվ ժամանակին արված սրտի մերսման՝ տղամարդը ողջ է մնացել: Ըստ բժիշկների՝ նրան փրկել է այն հանգամանքը, որ ընկերուհին չի կորցրել իրեն և երիտասարդի կաթվածից անմիջապես հետո սկսել է մերսել վերջինիս սիրտը: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը, իսկ հետո նաև հիվանդանոցի անձնակազմը 16 անգամ օգտագործել են դեֆիբրիլյատոր՝ մինչ նրա սիրտը նորից սկսել է աշխատել:
Բրիտանացին 70 րոպե պաշտոնապես համարվել է մահացած: Չնայած բժիշների մտավախությանը, որ հիվանդը կարող է ուղեղի վնասվածք ստանալ` Դևիդը զարմանալիորեն արագ է կազդուրվում: