Գլորիա Գեյնորի և «Metallica» խմբի երգերը ճանաչվել են ԱՄՆ-ի պատմության կարևոր մաս
Ամերիկյան կոնգրեսի գրադարանը ճանաչել է երգիչ Բիլլ Ջոելի, երգչուհի Գլորիա Գեյնորի և «Metallica» խմբի երգերը` ԱՄՆ-ի պատմության մի մասը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Հավաքածուի մեջ մտնում են` ԱՄՆ-ի համար մեծ պատմական նշանակություն ունեցող ձայնագրություններ: Նրանք ունեն ավելի քանի 10 տարվա կյանք:
Ներկա պահին ներկայացված է 450 ձայնագրություն: Ձայնագրությունների թվում են «Piano Man»-ը Ջոելի կատարմամբ, «I Will Survive» երգը` Գեյնորի կատարմամբ և «Master of Puppets» երգը` Metallica-ի կատարմամբ: