Նիկոլ Քիդմանը գովազդում է վիտամիններ (տեսանյութ)
LifeStyleԴեռևս անցյալ տարի խոսվում էր հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանի և Swisse ապրանքանիշի համագործակցության մասին: Այս ընկերությունը ներկայացնում է տարբեր տեսակի վիտամիններ և բիոհավելումներ: Նիկոլ Քիդմանը նկարահանվել է Swisse-ի նոր գովազդային տեսահոլովակում: «Ես համագործակցում եմ այս ընկերության հետ, որովհետև ուզում եմ մարդկանց ուշադրությունը սևեռել առողջ ապրելակերպի վրա: Մեր օրերում, երբ սթրեսն ու լարվածությունը շատ են դրա կարիքն ավելի քան զգացվում է: Ես կողմակից եմ առողջ և ակտիվ ապրելակորպի»,- նշել է Նիկոլ Քիդմանը: