Բալթյան երկրներում Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սանձազերծել
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ամբիցիաներն Ուկրաինայից այն կողմ՝ երկարաձգվում են և այդ դեպքում Մոսկվան կարող է կիրառել հիբրիդային պատերազմ՝ Բալթյան երկրներում: Այս մասին հայտնում է РосБалт-ը:
Ռասմուսենի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունների գլխավոր նպատակն է ոչնչացնել ՆԱՏՕ-ի միասնությունն ու երկրի գերիշխանության վերականգնումը Արևելյան Եվրոպայում:
«Պուտինը շատ լավ գիտակցում է, որ, եթե հատի սահմանը և հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, ապա անխոս կպարտվի»,-հայտարարել է Ռասմուսենը: