Արարատյան դաշտը կարող է մի օր իջնել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որ Արարատյան դաշտը կարող է մի օր իջնել, որովհետև ճնշումային ջրեր բավական շատ են դուրս բերվել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով այդ տարածաշրջանում իրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալի հետևանքներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համար անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում:
Վ. Սաֆարյանն էլ մեզ հետ զույցում ասաց, որ այդ հարցն արդեն Հանրային խորհրդի լրջագույն խնդիրներից է»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: