Րաֆֆին հասկանում է, որ միտինգ չանի, գնալու է տանը նստի. Հովհաննես Սահակյան
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չի հայտնվել Ազգային ժողովում իր ոչ ճիշտ գործողությունների պատճառով և հասկանում է, որ միտինգ չանի գնալու է տանը նստի, մե՞նք ենք մեղավոր. ինքը, ըստ էության, քաղաքական այլ զբաղմունք բացի դրանից չի ունենալու:Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորն իր խորին համոզմունքը հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱԺ-ում ներկայացված լինելու դեպքում նրա գործողություններն այլ կերպ կդրսևորվեին: «Մենք իրավական պետություն ենք, եկեք պահպանենք լռությունը, գնահատական չտանք, թողնենք, եթե փաստեր կան՝ իրավական տեսակետից հասկանանք իրողությունը»,- խոսելով ՍԴ ներկայացված դիմումի մասին՝ նման տեսակետ հայտնեց Հովհաննես Սահակյանը: