Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Հանրապետության հրապարակ (տեսանյութ)
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդդած երթը հասավ Հանրապետության հրապարակ: Այստեղ արդեն իսկ հավաքված են մեծ թվով քաղաքացիներ:
Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած Կառավարության շենքի դիմաց, որոնք մի քանի շարքով պատ են կազմել: Այստեղ է նաեւ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով հույս հայտնեց, որ քաղաքացիները այնպիսի գործողություններ չեն կատարի, որ ոստիկանությունը ստիպված լինի ուժ կիրառել:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։