Կիմ Չեն Ինը հիվանդ է (տեսանյութ)
ԱշխարհՀյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը ցույց է տվել կադրեր, որտեղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը կաղում է: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ այս տարվա հուլիսին արված տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինը կաղում տարբեր միջոցառումներին մասնակցելու ընթացքում։
«Մարշալը, չնայած հիվանդությանը շարունակում է, ինչպես կրակի հոսանք ղեկավարել իր ժողովրդին»,-հայտնել է Հյուսիսային Կորեայի հեռուստատեսության հաղորդավարներից մեկը: