Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդի»-ի Նարեկ
Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է, այս մասին հայտարարել է «Արմքոմեդի»-ի Նարեկ Մարգարյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։
«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։