Լուգանսկ են հասել ռուսական մարդասիրական շարասյան բոլոր բեռնատարները
Լուգանսկ են հասել Ուկրաինայի հարավ-արևելքի համար նախատեսված ռուսական մարդասիրական շարասյան բոլոր բեռնատարները: Այդ մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
Ներկայումս սկսված է մարդասիրական շարասյան բեռնաթափումը:
«Չի բացառվում, որ ռուսական մարդասիրական օգնության մի մասը կուղարկվի ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն»,- հայտարարել է Լուգանսկի վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով, ստացված օգնության վերաբաշխումով կզբաղվի հատուկ հանձնաժողով: