2014թ. «Ռուսական երկաթուղիներ»-ի ծախսերը կկրճատվեն 94 միլիարդ ռուբլով
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պլանավորում է ընթացիկ տարվա ծախսերը կրճատել գրեթե 94 միլիարդ դոլարով: Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով պետական ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ծախսերն արդեն կրճատել ենք 94 մլրդ. դոլարով: Եվ չի բացառվում, որ ստիպված կլինենք ավել կրճատել»,- հայտարարել է Յակունինը Նովոսիբիրսկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում՝ ընդգծելով, որ 2013թ. ընկերության ծախսերը 80 միլիարդ ռուբլով պլանավորածից ավելի պակաս են եղել: