Տանտիրոջը տեսնելով' անկոչ հյուրերը դիմել են փախուստի' թողնելով հողաթափերն ու աքցանը
Ոստիկանության Նաիրիի բաժին դիմած քաղաքացին' 1953 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, հայտնում էր, որ երեկոյան, ժամը 18.30-ի սահմաններում, մտնելով Գետամեջ գյուղում գտնվող իր ամառանոց' պատշգամբում տեղադրված աստիճանահարթակ է նկատել:
Կասկածելով, որ տնից գողություն է կատարվել, բացել է մուտքի դուռը, ներս մտել և հյուրասենյակում հանդիպել Գետամեջ գյուղի նախկին բնակիչ Առաքել Մ.-ին և ոմն Կարենի' հյուրասենյակի պահարանի իրերը տակնուվրա անելիս:
Տանտիրոջը տեսնելով' անկոչ հյուրերը դիմել են փախուստի' տանը թողնելով իրենց հողաթափերն ու աքցանը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունք: