Եզդիներն այսօր զոհվում և կռվում են նաև հանուն սեփական հինավուրց հավատքի
Այսօր եզդի ընկերներիցս տեղեկացա, որ տոտալիտար կրոնական ուղղություններից մեկի որոշ ներկայացուցիչներ այս օրերին այցելում են հայաստանաբնակ եզդիներին և օրինակ բերելով Իրաքում այդ ժողովրդի ցեղասպանությունը, խոսում իրենց կրոնական ուղղությանը չհարող անձանց պատուհասող իբր աստվածային պատժի և այլ վախճանաբանական թեմաներով:
Հոգեորսությունն ընդհանուր առմամբ մերժելի երևույթ է, սակայն ավելի անպատվաբեր է, երբ դա արվում է՝ փորձելով շահարկել համազգային ողբերգությունը: Եզդիներն իրենց բնօրրանում այսօր զոհվում և կռվում են նաև հանուն սեփական հինավուրց հավատքի՝ Աստծո և իրենց սրբերի անունները շուրթերին:
Վարդան Ոսկանյան. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/vardan.voskanian/posts/776190715752723