Իսրայելի ռազմաօդային ուժերն անցել են հարձակման.կան զոհեր
Այսօր առավոտյան Գազայի հատվածում իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով յոթ պաղեստինցի է զոհվել: Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական բնակչությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսրայելական ուժերի կողմից հարձակումն իրականացվել է պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր-ալ-Բալահ բնակեցված թաղամասում: Բոլոր զոհվածները մեկ ընտանիքի անդամներ են: