Պայքարը շարունակվում է
Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը տեսակցել է պահեստազորի գնդապետ, Ոսկեպարի բնակիչ Միհրան Մախսուդյանին և լուսանկար հրապարակել:
«Ողջույն հիվանդանոցից: Պայքարը շարունակվում է...»,- վերնագրված է լուսանկարը:
Հիշեցնենք՝ գիշերը Տավուշում ոստիկանական գործողություններից հետո, գնդապետ Միհրան Մախսուդյանին գլխի հատվածում ստացած ուժգին հարվածներից հետո՝ ուղեղի ցնցումով տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: