Դարյա Դուգինայի սպանությունը բացահայտվել է․ պաշտոնական
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է Դարյա Դուգինայի սպանությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։ Պարզվել է, որ հանցագործությունը նախապատրաստվել է եւ իրականացվել ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Կատարողը եղել է Նատալյա Պավելի Վովկը, 1979 թվականին ծնված։
Նա իր տասներկուամյա դստեր հետ Ռուսաստան է ժամանել հուլիսի քսաներեքին եւ բնակարան վարձել այն տանը, որտեղ ապրել է Դուգինան եւ սկսել է տեղեկատվություն հավաքել նրա մասին։ Սպանությունը իրականացնելու համար նա կիրառել է Mini Cooper։ Նատալյա Վովկը դստեր հետ սպանությունն իրականացնելուց հետո Պսկովի ճանապարհով մեկնել է Էստոնիա։