Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է
Այսօր՝ ապրիլի 29-ին` խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «BMW X6», «Changan» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բախման հետևանքով «Նիվա»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: