Կյանքը երկարացնող մթերքներ
Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Օլգա Տկաչևան անվանել է այն մթերքները, որոնք երկարացնում են կյանքը և կոչ է արել անցնել միջերկրածովյան դիետայի: Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»-ը։
Ըստ մասնագետի՝ սնունդը պետք է լինի հավասարակշռված, իսկ սննդակարգը պետք է ներառի բավարար քանակությամբ միրգ ու բանջարեղեն։ Նա խորհուրդ տվեց վերահսկել մարմնի քաշը և շատ չուտել: «Օրական պետք է ուտել 400-600 գրամ հում բանջարեղեն և միրգ, այսինքն՝ բջջանյութ։ Սա պարտադիր բաղադրիչ է: Ապացուցված է կյանքի տեւողության աճի և միջերկրածովյան սննդակարգի միջև ուղղակի կապը: Միջերկրածովային դիետան ներառում է նաև ձուկ և ձիթապտղի յուղ», – ասել է Տկաչևան:
Մասնագետը խորհուրդ է տվել սահմանափակել աղի, պահածոների և ապխտած մթերքների և պարզ ածխաջրեր պարունակող մթերքների՝ քաղցրավենիքի, տորթերի և քաղցր ըմպելիքների ընդունումը։ Տկաչևան նշել է, որ ծերացումը դանդաղեցնելու համար, ճիշտ սնվելուց բացի, անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն։